Լուրեր


Հայկական Կիբեր Բանակի նվերը Իլհամ Ալիևին



Armenian Cyber Army`s present to Ilham Heydarogly Aliev (btw, Իլհամի սայտը լրիվ փակել են էս պահին) Կից նյութը










Նյութի աղբյուր:Blognews.am

Ոճրագործ Ռամիլ Սաֆարովը վերադարձավ Ադրբեջան. Ալիևը ներում շնորհեց նրան

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին տեղափոխեցին Բաքու: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական 1news.az-ը:Իսկ APA լրատվականը քիչ առաջ հաղորդեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել նրան: 

Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը 2004թ.-ի փետրվարի 19-ին Բուդապեշտ քաղաքում կացնահարելով դաժանաբար սպանեց հայ սպա` Գուրգեն Մարգարյանին, ինչից հետո ադրբեջանական հասարակությունը արդարացրեց և հերոսացրեց այս հրեշավոր ոճրագործին:

Նշենք նաև, որ ադրբեջանական կողմն արդեն երկար տարիներ է` ջանքեր չեր խնայում, որպեսզի իր «հերոսին» էքստրադիցիայի ենթարկեր և Բուդապեշտից տեղափոխեր Ադրբեջան: 

Նշենք նաև, որ Ռամիլ Սաֆարովը ցմահ էր դատապարտված և մինչ այժմ Բուդապեշտում ցմահ դատապարտված հանցագործի նկատմամբ էքստրադիցիայի կիրառման նախադեպ չի եղել:
Նյութի աղբյուր:www.shamshyan.com 

Լոնդոն-2012. Արսեն Ջուլֆալակյանը տապալեց ադրբեջանցի Ահմադովին. Հայաստանն ապահովեց արծաթե մեդալը


Արսեն Ջուլֆալակյանը եզրափակիչում է։ Նա ապահովեց արծաթե մեդալ Հայաստանի համար։ 30-րդ Օլիմպիական խաղերի ծրագրով հունահռոմեական ըմբշամարտի 74 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանի մրցակիցն ադրբեջանցի Էմին Ահմադովն էր, որը քառորդ եզրափակիչում 3։1 հաշվով հաղթել էր վրացի Զուրաբի Դաթունաշվիլիին։ Առաջին մրցափուլում Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց մեկ արդյունավետ գլորումով՝ 1։0։ Երկրորդ մրցափուլում եւս Արսեն Ջուլֆալակյանը երեք միավորանոց հնար կատարեց։ Հրեց ադրբեջանցուն մրցագորգից։ Ահմադովը սկսեց գլխով հարվածներ կատարել։ Զգուշացում ստացավ։ Արսենը հաղթանակ տարավ 5։0 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ։ Չեմպիոնի տիտղոսի համար Արսեն Ջուլֆալակյանի կգոտեմարտի աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին՝ Արսենը տպավորիչ հաղթանակ էր տարել բելառուս Ալեքսանդր Կիկինիուի նկատմամբ 2։0, 1։0 հաշվով։


Ադրբեջանցի զինծառայողը հատել է սահմանն ու հանձնվել հայ սահմանապահներին


Հուլիս 26, 2012 
Այսօր` հուլիսի 26-ին` ժամը 06.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի հուսիս-արեւելյան հատվածում, հատելով ՀՀ պետական սահմանը, հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի հանրապետության քաղաքացի, զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սահմանախախտը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանցի զինծառայողի գերության մեջ գտնվելու մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակը:

No comments:

Post a Comment