Thursday, July 26, 2012

Ադրբեջանցի զինծառայողը հատել է սահմանն ու հանձնվել հայ սահմանապահներին


Հուլիս 26, 2012 
Այսօր` հուլիսի 26-ին` ժամը 06.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի հուսիս-արեւելյան հատվածում, հատելով ՀՀ պետական սահմանը, հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի հանրապետության քաղաքացի, զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սահմանախախտը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանցի զինծառայողի գերության մեջ գտնվելու մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակը:

No comments:

Post a Comment