Հրանտ Մելքումյանը Սարաևոյի շախմատի մրցաշարի ֆավորիտներից Է
Հայաստանի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը կմասնակցի Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում մայիսի 5-12 կայանալիք շախմատի ավանդական միջազային մրցաշարին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Մելքումյանի հետ այս մրցաշարին, ի թիվս այլ շախմատիստների, կմասնակցեն եւս 16 գրոսմայստերներ, այդ թվում՝ Վիկտոր Էրդոշը Հունգարիայից, Եվգենի Պոստնին Իսրայելից, Բորկա Պրեդոյեւիչը Բոսնիա եւ Հերցեգովինայից, Ալեքսանդր Բելյավսկին Սլովենիայից:
Բարձր հեղինակություն վայելող Սարաեւոյի շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի շախմատիստներն ավանդաբար հաջող ելույթներ են ունեցել: Մրցաշարն այս տարի անցեկացվում է արդեն 42-րդ անգամ: ՄԵլքումյանը համարվում Է մրցաշարի ֆավորիտներից մեկը:
Slaq.am - Լրատվական աղբյուր

No comments:
Post a Comment