Monday, May 7, 2012

Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել

Մայիս 07, 2012 

ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցը մայիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08:40-ին գրանցել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ (նախնական տվյալներով), որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում Շեքի քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Այդ մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Էպիկենտրոնի աշխարհագրական կորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.380  և արևելյան երկայնության 46.950:  Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության  վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:
Ըստ Ադրբեջանական լրատվամիջոցների երկրաշարժի հետեւանքով տեղի են ունեցել ավերածություններ:
Նախնական տվյալներով` երկրաշարժը զգացվել է Հայաստանի տարածքում 3-4 բալ ուժգնությամբ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


No comments:

Post a Comment