Saturday, April 28, 2012

ՀՀ բանակը, չենթարկվելով հակառակորդի սադրանքներին, իրականացնելու է իրավիճակին համարժեք գործողություններ

www.antiazer.blogspot.com
Ապրիլ 28, 2012 
Հայաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է վերջին օրերին շփման գծում ադրբեջանական կողմի ակտիվությանը, որի արդյունքում հայկական կողմն ունի երեք զոհ, վիրավորներ:
«Հայաստանի պաշտպանության նախարարության արձագանքը մեկն է. ՀՀ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն արդեն հավաստիացրել է, որ  հակառակորդն անպատիժ չի մնալու: ՀՀ զինված ուժերը շփման գծի ամբողջ երկայնքով, չենթակվելով հակառակորդի սադրանքներին, իրականացնելու են իրավիճակին համարժեք գործողություններ»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին ադրբեջանական կողմը մի քանի ժամ շարունակ կրակի տակ է պահել Տավուշի մարզի Դովեղ գյուղը: Կրակի տակ է եղել, մասնավորապես, գյուղի մանկապարտեզը: Կրակահերթի տակ բնակիչները տարհանել են մանկապարտեզի ու դպրոցի սաներին, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
Ականատեսների փոխանցմամբ, կրակահերթը եղել է մեծ տրամաչափի զենքերից, մասնավորապես ԴՇԿ-ից:
Դրանից մեկ օր անց, Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարահատվածում գնդակոծվել էր «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, որում երեք պայմանագրային զինծառայողներ են եղել: Նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել՝ երկու պայմանագրային զինծառայողներ մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում:

No comments:

Post a Comment